կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 16:32
Աշխարհ

Այսօր Սյունքում փաստվեց՝ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստի հետ. Իշխան Սաղաթելյան

Այսօր Սյունքում փաստվեց՝ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստի հետ. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գորիսի քաղաքապետը ՔԿ-ում է, Պարգև քահանա Զեյնալյանի տանը խուզարկություն է։
Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։
Չե՛ս հաջողելու, չի՛ ստացվելու։ Ի տարբերություն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատվություն։ Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին։
Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հենց դրա համար է ու մենք չենք նահանջելու։
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։