Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասլան Ասլանյանը, ում երեկ արգելվել է մուտք գործել Հայաստան, պատմում է իր հետ պատահածի և այն զգացողությունների մասին, որն ունեցել է, երբ բոլորը անխոչընդոտ մուտք են գործում Հայաստան, իսկ իրեն արգելվում է նույնն անել, պարզապես որովհետև անտարբեր չէ Հայաստանի և Արցախի ճակատագրի նկատմամբ:
Նա ֆեյսբքույան իր էջի ուղիղ եթերում նշել է. «Որխպես սփյուռքահայ եւ որպես դաշնակցական, համոզված եմ, որ օտար երկրներում ապրող հայը ամեն հարմար առիթի պետք է Հայաստան այցելի: Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է: Այս պատճառով ընտանիքիս, զավակներիս եւ ընկերներիս հետ միասին որոշեցինք հայրենիքի մեջ մեր արձակուրդն անցկացնենք, մանավանդ ուզում եմ, որ զավակներս եւ իր ընկերները միշտ հայրենիքի հետ կապվեն:
Հայաստան հասնելուս պես առավոտ վաղ փաստաթղթերը ստուգելիս ինձ ասվեց, որ իմ անունի վրա բլոկ կա: 9 ժամ սպասելուց հետո ինձ տեղեկացրին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է: Այսինքն ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս: Այդ 9 ժամում, որ ես ներկա էի տրանզիտ սրահում, տարբեր-տարբեր ազգեր էին ներկա՝ թուրքը, տաջիկը, այլ ազգը, արաբախոսները հանգիստ ձեւով Հայաստան էին մտնում, բայց ես ոչ:
Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով ես անհարմար եմ զգում իմ մուտքի արգելքի մասին խոսել, բայց ցավն այն է, որ այսօր եւ Արցախը շրջապատված է, եւ Արցախի ժողովուրդը սովի մատնված, Հայաստանի իշխանությունները, Նիկոլը եւ իր խունտան Արցախով մտահոգվելու փոխարեն մեզ արգելում են հայրնեիք այցելել:
Նիկոլ, լավ լսիր, այս բոլորի համար դու պատասխան ես տալու: Ես եւ իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»:
Հիշեցնենք, որ սա արդեն 6-րդ դեպքն է, երբ Սփյուռքի դաշնակցական գործիչներին արգելում են մտնել հայրենիք։