Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ես Հայաստանում անցկացնում եմ միջոցառում և իմ 12 գործընկերների հետ, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, գործնական քննարկումներ ենք կազմակերպել, բիզնեսքննարկում էր։ Առանց պատճառի 2.5 ժամ առանց պատճառի մնացինք օդանավակայանում: Այս մասին ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մանրամասնելով իր՝ ՀՀ մուքտը խոչընդոտելու դեպքից։
«Իմ կարծիքով՝ պատճառը շատ պարզ է։ Պատճառն այն է, որ ես բավականին շատ մասնակցում եմ Հայաստանի քաղաքական և հասարակական գործընթացներին, բարեգործությանը: Երևի ինքը որևէ մեկին մի խնձոր չի տվել, ես չգիտեմ, բայց Աբրահամյան Արան ի՞նչ է արել՝ փախստականներին մոտ 200 բնակարան է նվիրել՝ 2-3 սենյականոց»,- ասաց Արա Աբրահամյանը՝ նշելով, որ բարեգործական ծրագրերն իրականացվել են Ռուսաստանում հայերի միության կողմից, որը միայն ինքն է ֆինանսավորում։
«Իհարկե, ինքը ցանկանում է մեզ վախեցնել, ցանկանում է, որ ես վախենամ, բոլորը վախենան։ Գրում են՝ Աբրահամյանին 3-10 ժամ պահել են, թե եկել եմ թալանելու, 17 մլրդ եմ թալանել, հազար ու մի բան, բայց ինքը պետք է վախենա»,-հայտարարեց Աբրահամյանը ՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրություն է խախտում և այլ ապօրինություններ է կատարում: Ըստ նրա՝ վարչապետը խիղճ չունի, մեզ բերել են այն վիճակի, որ հայրենիք հասկացությունը չունենք, մինչև չհասկանանք հայրենիքը, հայրենիքի շահը, այս վիճակից դուրս չենք գա։
Մանրամասն՝ տեսանյութում