Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի Փրկարար ծառայության ՀԻՄՆԱԴԻՐ, գենետիկորեն հայրենասեր, պահեստազորի գնդապետ Ասլան Գրիգորյանի 73- ամյակն է։
2020-ին այս պատկառելի տարիքում՝ 71 տարեկանում, կամավորագրվեցիր, սեփական նախաձեռնությամբ ստանձնեցիր Շուշիի պաշտպանության կարևոր հատվածներից մեկն ու որպես դաշտային հրամանատար զենքը ձեռքիդ մինչև վերջ մնացիր Շուշիում՝ ձեր իսկ կողմից փորված խրամատներում։
Փառք քո եզակի տեսակին։
Ու թեև այս փաստը պետության ղեկավարության կողմից անտեսվեց, հոգ չէ։ Ոնց որ դու ես միշտ կրկնում. «Հո օրդենի հետե չնք կռվալ։ Զատո Աստծո առաջ հոգիս հանգիստա»։
2019 թիվն էր։ Շուշիի ձեր տանը խնջույք էր։
Ընկերներիցդ մեկը դիպուկ նկարագրեց տեսակդ։
Փորձեմ ցիտել՝«Ասլան, էնքան տարե Սպասատելնուն նաչալնիկնս իլյալ։ Խէ՞ մին տարածք, բիզնես, վեշմին պեն չօնիս։ Էդքան աշկը կոշտ մարդ կնի՞, թա տուվս։
Պա մեհետ կոխկերքիդ յեշի, տես մարդիկ պետական պաշտոններում 1-2 տարե մնալավ, հինչերն դիզում - բիզնեսնե, տարածքնե…
Լավա էդ պենսիադ էլ կա»։
Ու ինքն էլ պատասխանեց իր իսկ հարցին - «Ասիմ խե: Մանկական հնգերունքնք, մին շենա, միասին մծացած։ Էն վխտվանից մինչև սօր տիյել ՓՈՂԸ սիրեցերվուչ։»
Ինչքա՜ն դիպուկ էր։
Ծնունդդ շնորհավոր, ԿԱՄԱՆԴԻՐ ջան։
Շուշիի մատույցներում, «Հունոտեն կլխեն»
Նոյեմբերի 2, 2020 թ.»։