Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցական գործիչների դեմ արշավը շարունակվում է. հերթը հասավ Ասլան Ասլանյանին
Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտյան Եվրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բելգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելվում է:
Ալմելոյի (Նիդերլադներ) մեր գործունյա անդամներից Ասլան Ասլանյանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանավակայանում, արգելվում է նրա մուտքը Հայաստան:
Թուրքերի հետ սիրաբանության մեջ եղող, Արցախը թշնամուն զիջած, պարտված, արտաքին թե ներքին ճակատների վրա հեղինակազրկված իշխանությունները, ԱԱԾ-ի մեղսակցությամբ եւ գործակցությամբ, առավել վտանգ են նկատում դաշնակցական ակտիվությունը, քան թուրք քաղաքացուն, ով այսօր հեզասահ մուտք է գործում Հայաստան:
Ամոթի որևէ խայծ չունեցող ապազգային այս իշխանությունները վաղուց հատաել են անընդունելիի սահմանը: Մեկ բան հստակ պետք է իմանան, սակայն, բոլորը, որ նմանօրինակ ճղճիմ ու վատոգի արարքներով անկարելի է կոտրել հայրենասեր որևէ հայ մարդու, առավել ևս երդվյալ դաշնակցականի՝ հանուն Ազգի, Հայրենիքի ու Հայ դատի մարտնչող պայքարի ոգին: Ընդհակառակը, այդ ոգին ավելի ամրապնդվում և բազմատկվում է ավելի քան երբևէ:
Այս հալածանքի հոլովույթին վերջ կտրվի այն ժամանակ միայն, երբ ազգովի կձերբազատվենք չարիքի այս իշխանությունից, երբ կհեռացվի թրքահաճո նեխած կլանը:
Վերջապես, ավելորդ է անգամ հայտնել, որ ընկեր Ասլան Ասլանյանը վայելում է մեր շարքերի անվերապահ զորակցությունը: Մենք միասնաբար պարտության կմատնենք դժխեմ այս հոլովույթի ետևում կանգնած գլխավոր թե երկրորդական դերակատարներին, որոնց ձեռագրին քաջ ծանոթ ենք և ամեն գնով կվերականգնենք արդարությունը:
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե
Փարիզ, 20 հուլիս 2023