Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ավագանին նոր ղեկավար է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Ախուրյան ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանին։
Մինչ այս, համայնքապետը ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանն էր, որը վերընտրվել էր 2021 թվականի ընտրությունների արդյունքում՝ հավաքելով ավագանու 14 անդամի ձայն։ ՔՊ թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ մեկ ձայնով պակաս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք Ախուրյան խոշորացված համայնքում 2021 թ. ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացներին։ Չհաշտվելով ՏԻՄ ընտրություններում պարտության հետ՝ իշխանությունները անցան սպառնալիքների, վարչական ռեսուրսներով ճնշումներ գործադրելու մեթոդին, ճնշումներ բանեցնելով ոչ միայն դաշնակցական Իգիթյանի, այլև ավագանու այլ անդամների վրա և որոշեցին ավագանի հրավիրել և անվստահություն հայտնել տարիրներ շարունակ համայնքը ղեկավարող Իգիթյանին։