Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ալավերդու համայնքապետարանում լարված իրավիճակ է: Վաղ առավոտից համայնքապետարանի դիմաց ստիկաններ են հավաքվել և թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին և աև ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մտնել շենք:
«Պատասխանեք՝ ո՞ւմ եք դուք ծառայում։ Մենք արդար ձայն ենք պահանջում, բայց դուք վերևի հրամանով եք աշխատում»,-դիմելով ոստիկաներին՝ ասաց ներկաներից մեկը։
Նշենք, որ այսօր նախատեսված ավագանու նիստում նախատեսվում է քննարկել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Ամիսներ շարունակ՝ ՔՊ-ն տապալում է ավագանու նիստերը։
«Համայնքապետարանի ներսում միայն ՔՊ խմբակցությունն է, երբ ուզել են, որ ժամին ուզել են՝ մտել են, նրանց որևէ մեկը չի հարցրել, թե ովքեր եք»,-ասաց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հարություն Գալստյանը։
Դրսում հավաքվածները վանկարկում են «Թամազյան, Թամազյան»:
«Հակաօրինական գործընթաց է սկվել ոստիկանության աջակցությամբ: Սա ես համարում եմ ժողովրդավարության տապալում»,- ասաց Արկադի Թամրազյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10-ին, Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։
Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։