կարևոր
8356 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-13 12:03
Քաղաքական

ՔՊ-ն Ախուրյանում փորձում է զավթել իշխանությունը

ՔՊ-ն Ախուրյանում փորձում է զավթել իշխանությունը

Այն, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում Ախուրյան  խոշորացված համայնքում, ամբողջովին տեղավորվում է ՏԻՄ֊երն ամեն գնով տիրանալու փաշինյանական  քաղաքականության մեջ։ 

Չհաշտվելով 2021 թվականին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների և պարտության հետ գործող հակապետական հանցավոր խմբակը փորձում է ամեն գնով իշխանությունը զավթել Ախուրյան խոշորացված համայնքում։

2021 թ. ՏԻՄ ընտրություններում Ախուրյան խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար 3 քաղաքական ուժ էր պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքները: 

Ընտրություններից հետո Ախուրյան խոշորացված համայնքում իշխանություն ձեւավորելու համար «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքները հուշագիր են ստորագրել: 

Կոալիցիա կազմած երկու ուժերը ստացել են համայնքի ավագանու 27 մանդատից 14-ը, ՔՊ-ին բաժին է հասել 13  մանդատ:

«Ախուրյան» դաշինքը գլխավորող ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանը, ով ընտրվեց Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ, դարձավ չափազանց անցանկալի գործող   իշխանության համար։

Արդյունքում ՔՊ-ականները, լծվելով Իգիթյանին  հեռացնելու գործընթացին, անցած ողջ ժամանակահատվածում գործի դրեցին վարչական, ոստիկանական, քննչական, հարկային  ռեսուրսը, անգամ դիմեցին քրեական հեղինակությունների օժանդակությանը։

Իշխանությունը նշված հանցավոր ճանապարհով մշտապես  խոչընդոտել է իրեն ոչ հաճո տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը՝ թույլ չտալով Ախուրյան խոշորացված համայնքի օրինական ճանապարհով ընտրված ղեկավարին կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները։

Վերջին օրերին էլ Ախուրյան համայնքում օրվա իշխանության ներկայացուցիչները որոշել են նոր նախաձեռնությամբ հանդես գալ. ամենագարշելի ու հանցավոր մեթոդներով վախեցնելով ու սպառնալով ավագանու ընդդիմադիր անդամներին ՔՊ֊ականներն աշխատանքներ են տանում առաջիկայում ավագանու նիստ հրավիրել ու անվստահություն հայտնել երկար տարիներ համայնքը ղեկավարող Արծրունի Իգիթյանին։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ցանկանում են Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել Զավեն Մանուկյանին։ 

Ախուրյանում տեղական իշխանությունը զավթելու համար  ՔՊ-ականներին մեկ ձայն է պակասում, և այդ բացը լրացնելու համար նրանք օգտագործում են բոլոր  կեղտոտ հնարքները, անում հնարավորն ու անհնարինը։  

ՔՊ-ականները 14-րդ ավագանու անդամին ամեն գնով պոկելու փորձը տապալելուց հետո վերջին օրերին ցանկանում են զոռբայությամբ և շանտաժի միջոցով ստիպել ավագանու անդամներին՝ դիմում գրել և հրաժարվել մանդատից դրանով  փորձելով ավագանու անդամ դարձնել իրենց համար ցանկալի թեկնածուին, ով հետո  մասնակից կդառնա ՔՊ-ականների կողմից սկսված հակաօրինական գործընթացին։ 

Այսօր էլ գործող համայնքապետի վրա ճնշումները շարունակվում են։  

Ինչպես նշեցինք այդ հակաօրինական գործընթացին  ներգրավված են բոլորը իրավապահ մարմիններից սկսած մինչև թաղային հեղինակություններ։