կարևոր
5509 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-25 20:07
Հասարակություն

Ավագանին զավթած ՔՊ-ի անգլերեն սխալ տառադարձությամբ ցուցանակը Ախուրյանում

Ավագանին զավթած ՔՊ-ի անգլերեն սխալ տառադարձությամբ ցուցանակը Ախուրյանում

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ահազանգել է, որ համայնքի ավագանին զավթած ՔՊ-ն անգլերեն սխալ տառադարձությամբ ցուցանակ է տեղադրել Ախուրյանում. 

«Վերջին օրերի ընթացքում Շիրակի մարզի տարբեր տրամաչափի ՔՊ-ական չինովնիկներ ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Ախուրյանը «ազատագրելուց» հետո վերջապես համայնքի մուտքի մոտ տեղադրվեց նոր ցուցանակ։

Այն, որ այս իշխանությունների և նրանց հլու-հնազանդ ծառայող համայնքապետերի համար «հայրենասիրությունը» սահմանափակվում է ասֆալտով, մայթերով և նոր ցուցանակներ տեղադրելով, վաղուց արդեն գաղտնիք չէ։

Բայց, ախր պարոնայք թավշյա հեղափոխականներ, այդ գործերն էլ չեք կարողանում նորմալ կազմակերպել։ Ամեն ուր քաոս, կեղծիք, անգրագիտություն, փնթիություն, պետական փողերի վատնում․․․․

2011 թվականի մարտի 3-ի N 220-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, սահմանվել է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների ռուսերեն և անգլերեն տառադարձության կարգը։

Համաձայն այդ որոշման, Ախուրյան համայնքի անգլերեն տառադարձությունը սահմանվում է Akhuryan տարբերակով։

2022թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշմամբ Ախուրյան համայնքի ավագանին 26 կողմ ձայներով հաստատել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը։

Կանոնադրության 5-րդ կետը սահմանում է աշխատակազմի անվանումը։

Անգլերեն լեզվով՝ «Administration Office of the Akhuryan community of the Shirak marz of the Republic of Armenia» community administration office.

Հուսամ, թե՛ մարզային, թե՛ Ախուրյան համայնքի ներկայացուցիչները կառավարության որոշումին ծանոթանալուց հետո, շատ արագ կուղղեն սխալը և ցուցանակի անգլերեն լեզվով Akhurian-ը կփոխարինեն Akhuryan տարբերակով»։