| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 10060 դիտում,
        
            10060 դիտում,  2 տարի առաջ - 2023-09-07 17:45
            2 տարի առաջ - 2023-09-07 17:45  
         
                
            Յուրայիններին՝ ամեն ինչ, ընդդիմադիրներին՝ ոչինչ…
Օրերս Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով. «Ընդամենը 2 ամիս է անցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի իշխանափոխությունից (իրականում իշխող խունտան լպիրշ և հակաօրինական ճանապարհով զավթեց իշխանությունն Ախուրյանում), բայց աշխատանքներն արդեն տեսանելի են»։
Նախկին մարզպետի համար տեսանելի աշխատանքների շարքից է Ախուրյան համայնքի երեք ՀՈԱԿ-ների լուծարումը։
Ախուրյան համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ «2023 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց», «Ախուրյանի համայնքային գրադարան», «Ախուրյանի ֆերմատա արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ները լուծարվելու են, որոնց հիմքի վրա ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը»:
Ախուրյան համայնքում իշխանազավթումից հետո ապաշնորհ իշխանության ներկայացուցիչները յուրատեսակ ջանասիրությամբ զբաղված են կադրային «չիստկայով»։ Համայնքապետարանում հետզհետե փորձում են ազատվել անցանկալի, ընդդիմադիր անձանցից, անկախ նրանից, թե որքան հմուտ և բանիմաց են նրանք: Կարևորը՝ հնարավոր լինի տեղավորել բացարձակ յուրային կադրերի: Գումարներ տնտեսելու, բարեփոխումներ իրականացնելու կեղծ պատրվակով լուծարելով ՀՈԱԿ-ները, որոնք ունեն թվով 68 աշխատակիցներ, ՔՊ-ականները մեկ նպատակ են հետապնդում՝ աշխատանքի տեղավորել համայնքում իշխանությունը զավթելու մեջ ծառայություն մատուցած անձանց։ Առանց հանրային լսումներ կազմակերպելու, աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու՝ իշխանական խունտան իր ցինիկ գործելաոճին հավատարիմ նպատակադրվել է իրեն հարմար ձևով լուծել խնդիրը։
Ախուրյան համայնքի ՔՊ-ական չինովնիկների մոտ ՀՀՇ-ական լավագույն ավանդույթները շարունակվում են. «Պոլի փետ լինի, միայն թե ՀՀՇ-ական լինի»։
Հ.Գ. Ուշադրության կենտրոնում եմ պահելու տվյալ հարցը և հետևելու եմ հետագա զարգացումներին։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ