Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019-2020 թթ. ՀՀ զինված ուժերը, պայմանագրային և վարկային հիմունքներով, տարբեր երկրներից ձեռք են բերել և բերելու են մեծ մասամբ նոր և արդիականացված զինատեսակներ: Այս մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ավարտից հետո, ըստ Yerkir.am-ի, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ տեղեկացնելով նաև, որ նոր ինքնաթիռները Հայաստան են ժամանելու դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին:
Հարցին՝ գո՞հ է, արդյոք, 2020 թվականին բանակին տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալներից նախարարը պատասխանեց. «Եթե վերցնում ենք մեգանպատակը, այսինքն՝ այն մարտահրավերները, որ մենք ունենք, իհարկե, որպես պաշտպանության նախարար, կուզենայի կրկնապատկել, եռապատկել այդ բյուջեն: Բայց, հաշվի առնելով մեր տնտեսական հնարավորությունները, պետք է ասել, որ այսօրվա բյուջեն բավարար է, որպեսզի բոլոր մարտահրավերներին արձագանքենք պատշաճ կերպով»: