կարևոր
4129 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-10 18:33
Հասարակություն

Միասնական քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Միասնական քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Ավարտվել են միասնական քննությունները։ Այսօր հայտնի կդառնան վերջին՝ ֆիզիկայի ու հայոց պատմության քննության գնահատականները, բողոքարկումը վաղն է։ Այդ մասին տեղեկացնում է  տեղեկանում է ԳԹԿ-ն։

Հուլիսի 18-ին հրապարակվելու են մրցույթի արդյունքները՝ ցուցակները կփակցվեն բուհերում, իսկ դիմորդները հաղորդագրություն կստանան անձնական էլ․ հասցեներին։ Հուլիսի 19-ից մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննություններից դրական միավորներով (7,5 և բարձր), որոնք, այնուամենայնիվ, չեն բավականացրել հիմնական մրցույթով բուհ ընդունվելուն՝ նշված ՄԵԿ մասնագիտությամբ։ Այս անգամ դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան։

Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին։