|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում քննարկվել են 2019-2020 թթ. ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Հանձնաժողովը որոշել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարությունը ընդունելության քննությունների արդյունքները պետք է ամփոփի և հրապարակի վաղը` հուլիսի 18-ին՝ ժամը 20:00-ին:
Տեղեկացնենք նաև, որ հակահամաճարակային անվտանգությունից ելնելով, քննությունների արդյունքներն այս տարի հասանելի կլինեն բացառապես էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես՝ կուղարկվեն դիմորդների էլեկտրոնային հասցեներին, կտեղադրվեն dimord.am և բուհերի պաշտոնական կայքերում: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո նախարարն ու ռեկտորները քննարկել են նոր ուսումնական տարվա կազմակերպմանն առնչվող հարցեր: