կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 15:11
Հասարակություն

Առաջիկայում կհրապարակվեն հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մոնիթորինգի արդյունքները

Առաջիկայում կհրապարակվեն հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մոնիթորինգի արդյունքները

Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։

Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիթորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։

Ուղեցույցը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։

Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.ombuds.am/images/Uxecuyc_hogebuzharanner_15.03.2018.pdf

ՄԻՊ գրասենյակ