|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի հունվարի 29-ին:
Այս առնչությամբ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ըստ Yerkir.am-ի, ասվում է.
«Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը Նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա շաբաթվա առաջին աշխատանքային օրը` ս.թ. հունվարի 29-ին»: