Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Մենք ակնկալիք չունենք, որ այս նստացույցով բոլոր խնդիրները կլուծվեն, բայց առնվազն հանրային պահանջ ձեւակերպել եւ բողոք արտահայտելու իմաստով դա շատ անհրաժեշտություն է այս պահին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վաղը տեցի ունենալիք մեկօրյա ակցիային: Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնում է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
«Մեր 120 հազար հայրենակիցներ առանց բավարար սննդի, դեղորայքի կանգնած են էթնիկ զտման եւ ցեղասպանության առջեւ, եւ միջազգային հանրությունը պարտավոր է համապատասխան գնահատական տալ եւ քայլեր ձեռնարկել: Սա է մեր նպատակը, որ անտարբեր ու լուռ չհետեւենք, թե ինչ է տեղի ունենում Արցախում եւ այս խնդիրները բարձրաձայնելու իմաստով մեծապես կարեւորում եմ, եւ 24 ժամյա ակցիան ամփոփվելու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու այս հարցով կառավարությանը չեն դիմում, այլ միջազգային հանրությանը Սաղաթելյանը նշեց, որ այս վիճակը ստեղծվել է օրվա իշխանության վարած քաղաքականության պատճառով եւ այդ ուղղությամբ նույնպես քայլեր ձեռնարկվելու են:
«Այս ամենը նաեւ հետեւանք է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության, որն ըստ էության բանավոր բավարարեց Ադրբեջանի ցանկությունը եւ հայտարարեց, որ ճանաչում է 86 600 քառ. կմ տարածք նկատի ունենալով Արցախն Ադրբեջանի կազմում: Բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին, որ թեկուզ բանավորն հայտարարությամբ վերջ կտրվի այս ամեն ինչին, թող հիշեն, որ դրանից հետո սկսեցին կրակել Երասխի ուղղությամբ: Հետեւաբար այս մեն ինչի պատճառը նաեւ ՀՀ կառավարությունն է, բայց ամենեւին չի նշանակում, որ միջազգային կառույցների առաջ բարձրացրած ձայնը ազատում է օրվա իշխանություններին պատասխանատվությունից»,- ասաց նա:
Սաղաթելյանն ընդգծում է՝ քանի այս իշխանությունները կան աղետըտ, դժբախտությունը, կորուստը կանգնած է լինելու ժողովրդի գլխին:
Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ ակցիաին, անտարբեր չլինել եւ այսկերպ իրենց աջակցությունը ցուցաբերել տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախին:
Մանրամասները տեսանյութում: