|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փաշինյանն իր տեսակին համահունչ փորձում է Արցախի հանձնումը փաթեթավորել` «ես ինչ մեղավոր էի արցախցիները վարի տվեցին» թեզի ներքո:
Սրա շրջանակներում, Փաշինյանը բանակցային գործընթացի կարևոր մասը հանձնել է ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարին, ով իրեն բավականին կոնֆորտ է զգում իշխանության հռչակած` «Արցախն Ադրբեջան է» կարգախոսի ներքո, իսկ Արցախի ներսում, Նիկոլը փորձում է իշխանությունից բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել «նիկոլացում», որովհետև խաղի այն կանոնները, որոնք փորձ է արվում ներմուծել, ամբողջովին տեղավորվում է փաշինյանական հայեցակարգի շրջանակներում:
Արցախում ճգնաժամային կառավարում մտցնելու փոխարեն իշխանությունը զբաղված է փաշինյանական հանձնարարություններ կատարելով, որի վերջնանպատակը հայաստանյան իշխանության հռչակած «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» դավաճանական մոտեցումն է:
Անկախ այն հանգամանքից, թե այս պրոցեսի մեջ ով ինչի է մտել` գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված, վրեժի՞, թե՞ քեշ փողի համար, անձնական անվտանգության ապահովմա՞ն, թե՞ իրականությունից փախչելու համար, արդեն կարևոր չէ:
Հայաստանյան իշխանությունը փորձում է արագացնել` ավարտին հասցնել, Արցախի հանձնումը, որի ճանապարհին գլխավոր «խոչընդոտը» դիմադրող արցախցին է»: