Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր գրառմամբ անդրադարձել է Ապրիլյան քառօրյային ՀՅԴ կամավորական ջոկատների մասնակցությանն ու գրառմանը կից հրապարակել լուսանկարներ։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր շատերն իրենց իրավունք վերապահեցին խոսել 2016 թվականի Ապրիլյան պատերազմից, գնահատեցին, մեղադրեցին, ինքնահաստատվեցին, ինքնագովազդվեցին և դրանով իրենց առաքելությունն ավարտվեց....
Իսկ իմ Դաշնակցական ընկերները և շատ հայորդիներ, ովքեր 4 տարի առաջ այս օրը առաջնագծում էին՝ լուռ են, համեստ, զուսպ, գրեթե չեն խոսում․ նրանք այլ դաստիարակություն են ստացել՝ Հայրենիքը պաշտպանել կյանքի գնով, և դա իրենց սուրբ պարտականությունն է:
Այս տեսակը լուռ իր գործն է անում, չի խոսում, և հաջորդ պատերազմի ժամանակ նրանք կրկին առաջնագծում են լինելու....
Տղերք ջան պինդ մնացեք դուք դեռ անելիք ունեք...
Հ.Գ․ Իսկ թիկունքի որոշ սրիկաների ուշադրություն մի դարձրեք, ցավոք դրանցից միշտ էլ եղել են... անցողիկ են ...»: