կարևոր
3343 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-17 13:33
Քաղաքական

Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է. Հրանտ Բագրատյան

Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՀ արգործնախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցի ընթացքում հնչեցված մտքերին ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ «Ինչպես ասացի, համագործակցությւոն կա, բայց կան նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»։ 

Սա ասում է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։ Հետաքրքիր կլիներ նրան հարցնել, իսկ որ հարցերում է, որ ձեր տեսակետը համընկնում է ՀՀ իշխանությունների հետ։ Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այդքանից հետո այսքան դելիկատ մեկնաբանությու՞ն»։