Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող իշխանությունները պահպանում են տնտեսական աճի կայունությունը ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը՝ ըստ Yerkir.am-ի, ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
«Երբ 90-ականներին անցում կատարվեց շուկայական տնտեսության, հաջորդը պետք է լիներ ինստիտուցիոնալ փոփոխությունը: Հայաստանի երկրորդ նախագահը տնտեսական աճ ապահովեց դրա հաշվին, դա նորմալ էր»,-հավաստիացրել է տնտեսագետ Բագրատյանը:
Ըստ նրա՝ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին էր, որ տնտեսությունը վերականգնվեց, սպառման ծավալներն ավելացան: 2008թ.-ին Հայաստանում արձանագրված ճգնաժամը տնտեսության ոլորտում 15 տոկոս անկում գրանցեց: Հենց այդ ժամանակ տնտեսությունը ռեստարտ անելու անհրաժեշություն կար՝ պնդում է մասնագետը:
«Պետք էր անցում կատարել ներդրումային քաղաքականության: Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները կարծում էին ներդրումներ ապահովելու համար բավարար է խոշոր տղեքի հետ պայմանավորվելը: Այս կառավարությունը հասկացնել է տալիս՝ մտադրություն չունի փոխել տնտեսության կառավարման՝ նախկիններից իրեն փոխանցված մոդելը»,- նշել է Բագրատյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, վարած ներդրումային քաղաքանակնության տեսանկյունից, իրար շատ մոտ են՝ համարյա եղբայրներ: Ոչ մի լուրջ գնաճ չկա, առանց որի տնտեսական աճ ևս լինել չի կարող:
«Իրենք սարսափում են գնաճից, որովհետև երկուսի քաղաքականությունն էլ պոպուլիզմ է: Մենք չենք կարող էդպես առաջ գնալ: Չենք կարողանում ներդրումային որևէ քայլ կատարել»,-համոզված է տնտեսագետը: