Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի տարերային բնավորության դառը պտուղները մենք քաղում ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, որով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու առաջարկում իրենց պատկերացրած ելքը Արցախի հողերը հանձնելու որոշմամբ ստեղծված իրավիճակից։
Բագրատյանը նշեց, որ Արցախը հանձնելու փաստաթուղթը ստորագրողը քարտեզին ծանոթ չի եղել և չի իմացել, որ այդ քարտեզը ստորագրելու և Շահումյանի շրջանը (Քելբաջարը) հանձնելու դեպքում կտրվում է կապը Կապանի և Գորիսի միջև․ «Ճանապարհ չի լինելու, որովհետև մի հատվածը Ադրբեջանով է անցնում»։
Բագրատյանն ասաց, որ այս ձեռագիրը բնորոշ է Փաշինյանի թիմին․ «Սա բնորոշ է սրանց իշխանությանը․ ոչինչ չիմանալով, առանց հետները մասնագետ տանելու, առանց խորհրդակցելու, նստեն մեծ-մեծ և հենց տեղում որոշեն։ Փնթի, տգետ, անկիրթ, անսիստեմ, և տեսանք հետևանքը»։
Նա նաև ասաց, որ այդ փաստաթղթի համար հայկական կողմից բանակցողը չի իմացել, որ Քելբաջարի շրջանը Շահումյանի շրջանն է և այսպես կոչվում է, քանի որ այնտեղ վերաբնակվել են Շահումյանի՝ կորցրած շրջանի բնակիչները։
«Լրջորեն պետք է կարողանանք դնել Քելբաջարի շրջանի հարցը, որովհետև չկա Քելբաջար, չկա Ղարաբաղ»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Սա նրա պատասխանն է «ի՞նչ պիտի անենք արդեն ստորագրված փաստաթղթի հետ» հարցին։
Բագրատյանը ևս մեկ առաջարկ ունի․ «Նախ և առաջ ինադ չպիտի ընկնենք ռուսների հետ»։
Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ինքը դեռ հունիսին է ասել, որ պատերազմ է սպասվում, քանի որ անգամ ինքը, չլինելով զինվորական, հետախույզ կամ բանակային, հասկանում էր, որ դա լինելու է, քանի որ զենքի տեսակներ կան, որոնց ժամկետը դուրս է գալու նոյեմբերին։ Այն ժամանակ իրեն ֆեյքերը դավաճան կոչեցին։
«էդ ո՞նց է՝ ես իմ տանը նստած ինտերնետի առաջ այսքան բանը հասկանում եմ, վարչապետի թիմում մեկը չկա, որ ասի»,- ասաց նա։
Բագրատյանը մեղադրեց իշխանություններին սխալ զինատեսակներ գնելու վրա գումարները մսխելու և մեր զինվորին կռվելու հնարավորություն չտալու համար։ Նա նաև մարտավարական սխալների մասին ակնարկեց։
«Հարավային ուղղությամբ սխալ ղեկավարման հետևանքով առաջին բանակային կորպուսը մի քանի օրում ջախջախվել է։ Մեր զինվորին հնարավորություն չեն տվել կռվելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Նա վստահ է, որ անգամ արդեն ստորագրված փաստաթղթից հետո դեռ կարելի է ինչ-որ բան անել։
«Այդ բանը չի անելու Փաշինյանը, նա այսօր ընկերացել է Էրդողանի և Ալիևի հետ»,- հայտարարեց Բագրատյանը։
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ: