կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 21:18
Քաղաքական

ԱԺ-ում երերացին Նիկոլ Փաշինյանի կուսակիցների նյարդերը․ Հրանտ Բագրատյան

ԱԺ-ում երերացին Նիկոլ Փաշինյանի կուսակիցների նյարդերը․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ-ում կ-վիրուսով վարակված հիվանդների հաստատված պաշտոնական թիվն անցավ 500-ը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5000-րդը հիվանդ է։ Չգիտեմ այս ամենն ու՞ր կարող է գնալ։ Ըստ էության հույսը կապված է տաք օրերի և հիվանդության բնական նահանջի հետ։ Եթե, իհարկե, նման բան հնարավոր է։ Կառավարությունը հազիվ էր 2 ճիշտ քայլ արել (երկաաաար ուշացումից հետո). մեկը ԱԴ պայմաններում հեռախոսազանգերի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն էր, մյուսը Չարենցավանում կարանտին մտցնելը։ Բայց պոպուլիզմը խանգարեց։ ԱԺ-ում երերացին ՆՓ-ի կուսակիցների նյարդերը (ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին չեմ խոսում. այստեղ միայն պոպուլիստներ են)։ Լինելով պոպուլիստ (մինչև ուղն ու ծուծը) ՆՓ-ն մի օր պիտի կոխրճեր իր իսկ փոցխը։

Մի խոսքով. գնալով խրվում ենք։ Դեղատուն, խանութ մտնելով, կամ անկապ տեղը մարդկանց զանգելով բան չի ստացվելու։ Միգուցե Վրաստանին դիմենք։ Վարակն այն տեղ մի 5անգամ պակաս է։ Ի՞նչու ոչ։ 1993-1995-ին, երբ ՀՀ-ն հաջողությամբ լուծեց իր էներգետիկ խնդիրը վրացիների խնդրանքով ՀՀ էներգետիկայի և երկաթգծի ոլորտի պատասխանատուները մեկ անգամ չէ որ մեկնում էին Թբիլիսի ու վրացի պաշտոնյաների հետ միասին նրանց իսկ կաբինետներում նստած կարգավորում էին ոլորտը։ Հիմա էլ տեղ ունենք նրանցից օգնություն ակնկալել։ Պ-ն Գախարիան ունի շատ ավելի բարձր կրթական ցենզ, կիրարկում է շատ ավելի արդյունավետ քայլեր։ Թող գա, նաև բերի իր հետ առողջապահության նախարարին, մի 2 շաբաթ թող աշխատեն։

p.s. 1993-1995թթ մեր էներգետիկների անձնուրաց աշխատանքի վրա 1999-ին մի ստախոս պոպուլիստ փորձեց ցեխ շպրտել։ Վերցրեց 1996-ի կառավարության վերահսկողության ծառայության զեկույցը մի քանի խախտումների գծով և ֆռռացնելով մի ամբողջ ԱԺ հայտարարեց մազութի չեղած գործի մասին։ Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը։ Հետո պարզվեց, որ ամեն ինչ սուտ է։ Հետո արդեն իրեն դատի տվեցին։ Եկավ դատարան ու ասեց որ կատակել է, փոխաբերական իմաստով է ասել (տես կից փասիտաթուղթը)։ Այո, իսկապես, եթե այն ժամանակ այդ ստախոսը նստեր, ապա չէր լինի, չէր կրկնվի ՆՓ-ական այս նորագույն պոպուլիզմը, այս իմպոտենտ վիճակը։ Որովհետև պոպուլիստ ղեկավարը երկրի թշնամին է»։