|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Մարտի 21-ին Արևմուտքում նշվող Մայրերի օրվա առիթով Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը հյուրընկալել է Հալեպում զոհվածների մայրերին:
Ըստ «Գանձասար»-ի՝ ողջույնի խոսքում Ասադը հաստատել է, որ մայրերը կյանքի, ուժի և գոյատևման խորհրդանիշն են:
«Մենք հպարտ ենք Հալեպի հզոր կամքով ու պայքարունակությամբ, իսկ մեր այս հպարտության աղբյուրը դուք եք: Դուք դարձաք մեր կողմնացույցը, որը մեզ ուղղեց դեպի հաղթանակ: Մենք հաղթեցինք ձեր հզոր կամքով, հաղթեցինք ձեր զավակների և Սիրիայի բանակի նկատմամբ ձեր անսահման զորակցության շնորհիվ: Ձեր շնորհիվ հաղթեց Հալեպը: Յուրաքանչյուր մայր, անգամ` ահաբեկչական հրթիռակոծությունների սարսափի տակ, շարունակեց ապրել Հալեպում և դարձավ սիրիական բանակի ներշնչման աղբյուրը»,- նշել է առաջին տիկինը:
Եզրափակելով խոսքը՝ Ասադը շնորհավերել է Սիրիայի խիզախ մայրերի տոնը: