|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թեհրանի Հայոց թեմի 17-րդ պատգամավորական ժողովի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կազմած «Միասնական դաշինքը» կրել է ամոթալի պարտություն: Երկու-երեք տարվա պառակտիչ աշխատանքի արդյունքում նրանց հաջողել է միայն երկու տեղ զբաղեցնել Պատգամավորական ժողովում: Ի դեպ, «Միասնական դաշինքը» հանդես է եկել հներ-նորեր, ապագա կա և այլ տիպիկ նիկոլական թեզերով:
Ջախջախիչ հաղթանակ է տարել «Կայուն համայնքը», որի հիմքում ՀՅ Դաշնակցության Իրանի կառույցն է: «Կայուն համայնքը» նախնական տվյալներով ստացել է 83 % քվե, ունենալով Պատգամավորական ժողովում 35 պատգամավոր: 2 պատգամավոր ժողովում կունենա «Միասնական դաշինքը»: Ժողովը կունենա ևս 5 անկախ պատգամավոր: Պատգամավորների այս թվակազմին ավելանում է նաև Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի նշանակած թվով 7 քահանաների թիվը:
Շնորհավորում ենք Իրանի հայկական համայնքին իր ցուցաբերած բարձր գիտակցության եւ զգաստության համար: