|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները հաստատում են Մասիս խոշորացված համայնքի ներկայացուցչական մարմնի ընտրություններում արմատական ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան» դաշինքի հաղթանակի մասին հաղորդումները։ 44 ընտրատեղամասերից 40-ի տվյալների մշակումից հետո ընդդիմադիր ուժի օգտին քվեարկել է ընտրողների 53.56 տոկոսը (13378)։ Դրա միակ մրցակիցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հավաքել է 46.44 տոկոս (11595)։ Մասիսում ընտրողները բավականին ակտիվ են եղել. մասնակցությունը կազմել է 46.88 տոկոս։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քրեական հետապնդման էր ենթարկվել եւ կալանավորվել «թավշյա հեղափոխությունից» հետո։ Իր անդամակցությունը նախկինում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նա չդադարեցրեց: