Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը։
Երրորդ փուլի արդյունքներով՝ հունիսի 7-ին կայացած քվեարկության ժամանակ 600 պատգամավորներից 321-ը պաշտպանել է նրա թեկնածությունը, երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր առնվազն 301 ձայն։
Խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնել են տարբեր կուսակցություններից վեց պատգամավորներ։ Քուրթուլմուշն առաջադրվել է ԱԶԿ-ի և նրա հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից։ Ի սկզբանե, նա համարվում էր պոտենցիալ հաղթող, սակայն ընդունված ընտրական ընթացակարգի շնորհիվ քվեարկությունն անցավ երեք փուլով։ Առաջին երկու փուլերում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել 400 ձայն, ինչը հնարավոր չէր ոչ մի թեկնածուի համար, նշում է ТАСС-ը։
Քուրթուլմուշը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավորներից մեկն է համարվում։ 2014-2017 թվականներին եղել է փոխվարչապետ, 2017-2018 թվականներին՝ մշակույթի և զբոսաշրջության նախարար։