Միասին կարող ենք
կարևոր
373 դիտում, 12 ժամ առաջ - 2026-03-27 16:00
Քաղաքական

Սա հո Հարրի Փոթերը չէ, որ Վոլդեմորտի անունը չեն տալիս, թող կոնկրետ երկրի անունը տան. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան-ը դիմել է իշխող ուժին՝ ասելով, որ չվախենան և արտաբերեն «Ռուսաստան» անվանումը՝ նշելով, որ դա հիբրիդային պատերազմի հետ կապ չունի։  Այս մասին պատգամավորը հայտարարել է ԱԺ ճեպազրույցի ժամանակ։

«Ինչո՞ւ չեն տալիս Ռուսաստանի անվանումը․ մի վախեցեք, այդքան սարսափելի չէ։ Թողնելով իրենց մանևրելու հնարավորություն՝ կրկնում եմ, որ գնան Բրյուսել աջակցություն փորձեն ստանալ՝ մատնանշելով, որ սպառնալիք կա Ռուսաստանից, գնան Ռուսաստան աջակցություն փորձեն ստանալ՝ ասելով, որ ոչ, այն հայտարարությունները, որոնք անում ենք, ձեր դեմ ուղղված չեն»,— ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ տեսանելի է, որ որևէ հարցում՝ սկսած ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն, չկա սկզբունքայնություն և հետևողականություն, այլ կա միայն խաբեություն։

«Ռուսաստանի անունը չեն տալիս, որպեսզի չլինի որևէ կոնկրետություն։ Եթե ուղիղ մատնանշեն, դրան պետք է լինի ուղիղ արձագանք։ Կարծում եմ՝ այդ հարցը հենց իրենց պետք է տալ, թե ինչու «Ռուսաստան» անունը չեն տալիս։ Կարելի է հարցնել՝ հասկանո՞ւմ եք, արտաքին հետախուզական ծառայությունը կոնկրետ հայտարարություն է հրապարակել՝ ասելով, որ կոնկրետ երկրի ուժային կառույցի միջամտության փորձ է արձանագրվել։ Հիմա սա Harry Potter-ը չէ, որ Voldemort-ի անունը չեն տալիս»,— ասել է պատգամավորը։