|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ Գոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն 5 տարի ժամկետով:
Հրամանի համար հիմք են հանդիսացել գործող օրենսդրությունն ու ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող հանձնաժողովի որոշումը և եզրակացությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետին կից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը (հայտնի «ֆեյքերի ՊՈԱԿ») ենթակա կառույց է նաև «Օրբելի» կենտրոնը, որը համարվում է «ուղեղային կենտրոն»: Ցավոք, ՀՀ վարչապետի և նրա իշխանության վարած ակնհայտ «խաղաղասիրական», պրոադրբեջանական քաղաքականությունը տարածվում է նաև ՊՈԱԿ-ի և նրան կից կառույցների վրա, ինչի վառ վկայությունն է ադրբեջանցի անկախ փորձագետ Ռամազան Սամադովի և հայ, «Օրբելի հետազոտական-վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող Ջոնի Մելիքյանի համահեղինակած սկանդալային հոդվածը հայ-ադրբեջանական հետպատերազմյան հարաբերությունների մասին:
Փաշինյանական վարչախմբի հակահայ թեզերը պարունակող նշված աղմկահարույց հոդվածը՝ այստեղ: