| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի խորհրդարանի բոլոր կուսակցություններն արդեն հրապարակել են խորհրդարանի նախագահի ընտրություններում իրենց թեկնածուների անունները. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ նոյեմբերի 17-ից 21-ը տեղի ունենալիք` խորհրդարանի նախագահի ընտրություններում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP-ԺՀԿ) առաջադրել է Իզմիրից ընտրված պատգամավոր Զեքերիա Թեմիզելի թեկնածությունը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP-ԺԴԿ) առաջարկել է Հաքքարիից ընտրված պատգամավոր, ներկայում կալանավորված Սելմա Ըրմաքի թեկնածությունը:
«Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) թեկնածուն կուսակցության փոխնախագահ, Ստամբուլի պատգամավոր Ջելալ Ադանն է:
Ամենավեջինը իր թեկնածուի անունը բացահայտել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ): ԱԶԿ-ի թեկնածուն մեջլիսի ներկայիս նախագահ Իսմայիլ Քահրամանն է, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 22-ին:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի ընտրությունն անցկացվում է 4 փուլով: Առաջին փուլում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է ձայների 2/3-ը ստացած թեկնածուն (367 քվե): 2-րդ փուլում կրկին ընտրությունը կատարվում է նույն սկզբունքով: 3-րդ փուլում խորհրդարանի նախագահ է ընտրվում ձայների պարզ մեծամասնությունը ստացած (50%+1) թեկնածուն: 4-րդ փուլում ընտրությունը կատարվում է 3-րդ փուլում ամենաշատ ձայները ստացած 2 թեկնածուների միջև: