|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավթիի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար։