|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վահան Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տանը կից շինության ետնամասի ճաղավանդակը հարմարեցված գործիքով կտրել են, բացել պատուհանը, մուտք գործել շինություն, որտեղից գողացել են թվով 7 բյուրեղապակյա շշերով կոնյակներ։
Նշված կոնյակները գտնվել են հատուկ դրանց համար պատրաստված տուփերի մեջ, սակայն տուփերը չեն գողացել։ Տուժողին պատճառվել է մոտ 3 մլն դրամի նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։