Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
«Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում, նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր և 7 ճյուղեր՝ պետությանը պատճառելով 5 մլն 43 հազար դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում Բ.Պ.-ն չի վերականգնել պատճառված վնասը»,- նշված է հաղորդագրության մեջ:
2021 թվականի սեպտեմբերի 6-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի մարտի 28-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն):
Դատախազը 2023 թվականի մարտի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Միաժամանակ ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: