| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, որ բոլորս միասին մասնակցենք այս նախաձեռնությանը, ինչը շատ կարևոր է։ Մենք բացի մասնակցելուց նաև պետք է փորձենք բացատրել, քանի որ յուրաքանչյուրս ամբիոն ունենք, որը բեմն է։ Պետք է բացատրենք, թե ինչի համար է անհրաժեշտ այդ մեկ ստորագրությունը, և դրանից կախված է ամեն ինչ։ Հենց այդ ստորագրության հետևում հազարավոր երիտասարդ տղաների կյանք է, որոնք զոհվեցին, որպեսզի այսօր ինչ-որ մեկը միանձնյա որոշմամբ չջնջի մեր կերտած պատմությունը։ Այսօր արդեն այնպես է ստացվել, որ պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ կամ կանք մենք, կամ չի լինի ոչ ոք։ Այս մասին հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա նշեց, որ այսօր եկել է համախմբվելու պահը, այնպես, ինչպես եղել է 1988 թվականին, երբ հնչել էր միասնության կոչը։
Դերասանը վստահեցրեց` այն ժամանակ ոչ ոք չէր ասում, թե իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում, դրանով չի զբաղվում և պետք է յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։