Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Երևանի ավագանու նիստից հետո դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև կոչումների հարցին:
Ըստ նրա` կոչումների դարն արդեն անցել է, նման բան չկա ամբողջ աշխարհում: Կոչումները, Թոխատյանի հավաստմամբ, Խորհրդային միության հնարած բան էր, որը մենք պահել ենք, բայց կարող ենք դրանցից ազատվել: «Չեմ կարծում, որ կոչումով է դերասանը դերասան լինում, երգիչը` երգիչ: Ես կոչում ստացա, ավելի լա՞վ եմ խաղալու հիմա: Իհարկե` ոչ, դրանից իմ աշխատանքի որակը չի փոխվում»,- համոզված է նա:
Դերասանը նշեց նաև, որ չէր ուզում հրաժարվել, որովհետև իրեն բացատրել են` ինչի համար են այն իրեն տվել: «Տեսեք` այսօր մեր հանրապետությունը չունի հնարավորություն, որպեսզի կարողանա վարձատրել արվեստագետին` ըստ արժանվույն: Սա վերաբերում է բոլոր բնագավառներին, և դրա համար էլ այս կոչումներով ինչ-որ տեղ փորձում են «փոխհատուցել» ուշադրությունը տվյալ արվեստագետի հանդեպ: Ես չեմ գտնում, որ դա ամենաճիշտ ճանապարհն է»,- ասաց Թոխատյանը: