Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ավագանու նիստից հետո դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև այն հարցին, որ մի շարք քաղաքացիներ պահանջում էին տոնակատարության գումարի մի մասը հատկացնել սահմանամերձ համայնքներում ինչ-որ խնդրի լուծման համար:
Նա նշեց, որ, որպես ավագանու անդամ, չի կարողանում անընդհատ լինել սահմանամերձ գյուղերում, բայց կարողանում է սահմանամերձ գյուղից յուրաքանչյուր իր ներկայացմանը 100 երիտասարդ ու բարձր դասարանների աշակերտ բերել: «Դրա համար ես ինձ ասում եմ` ապրես, Հրա\'նտ: Ես գտնում եմ, որ Էրեբունի-Երևանը եղել է, միշտ էլ պետք է լինի ու բոլոր չուզողների աչքն էլ հանի: Տոնը պետք է լինի հրավառությունով, որովհետև երբ իմ, նաև ձեր երեխան այդ հրավառության ժամանակ գոռում է` ուռռա՜ , դա երջանկություն է»:
Yerkir.am-ի նկատառմանը, որ սահմանամերձ համայնքներից որոշներում ջուր ունենալիս են «ուռռա՜» գոչում, Թոխատյանը պատասխանեց, թե` նույնն էլ մենք էինք, չէ՞, մի ժամանակ, բայց այսօրվա օրով լուծվեց այդ հարցը: «Եկեք` բոլորս միասին անիմաստ խոսելու տեղն օգնենք այդ գյուղերին, գնանք այնտեղ` այստեղ կանգնելու փոխարեն: Գնանք այնտեղ աշխատենք` վարենք, ցանենք, շինարարություն անենք: Ինչո՞ւ եք այստեղ մնացել, հարցեր եք տալիս ինձ, լրագրությա՞մբ եք զբաղված: Տեսնո՞ւմ եք` դուք անում եք ձեր գործը և պատասխանատու եք դրա համար: Եկեք` ամեն մեկս լինենք մեր տեղում ու պատասխանատու լինենք հենց մեր գործի համար»,- ասաց նա: