Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի ասվում` ինչ-որ մեկի օգտին է պետք քվեարկել, պարզապես պետք է տեր լինել քո ձայնին. լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը` խոսելով «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին:
Ըստ նրա` Հայաստանի պատմության մեջ այդպես էլ չձևավորվեց մի նորմալ ընդդիմություն, որը կկարողանար առաջ տանել շարժումը:
«Հրապարակներում հավաքվում էին ինչ-որ ուժեր, բայց վերջում ինչ-որ բան էր պատահում, ընդդիմությունը մի կողմ էր գնում, և ժողովուրդը մնում էր արանքում: Երբ ինձ առաջարկեցին լինել ավագանու անդամ, ես մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ առաջին անգամ պետք է լինեի մի օղակի մեջ, որն ինչ-որ հարցեր է լուծում: Այս տարիների ընթացքում իմ ձայնն իմ բեմն է եղել, այնտեղից եմ ես տեղ հասցրել ասելիքս, քանի որ իմ ներկայացումներին ներկա են եղել մարդիկ թե՛ իշխող կուսակցությունից, թե՛ չիշխող»,- ասաց Թոխատյանը:
Նա նշեց նաև, որ ճիշտ կլիներ դիմել Սփյուռքին ոչ միայն գումար ուզելու համար, այլ փորձել Սփյուռքի ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործել Հայաստանի զարգացման համար: