Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեռնեմ՝ Երեւանից չեմ գնա, սիրում եմ իմ քաղաքը, չնայած մարդանմաններն այնպես են անում, որ չսիրենք այն. այսօր «Լոֆթ»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:
Ըստ նրա` մութ ու ցուրտ տարիներին շատերը գնացին Հայաստանից, սակայն գնացին, որովհետև չէին կարողանում հասկանալ` ինչ է կատարվում.«Ոչ ոք չպետք է մեղադրի նրանց»:
Հենց այդ տարիներին էլ Հայաստանում կրթական ցենզն իջավ մինչև «պլինտուս», ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Թատրոնի ոլորտը բացառություն չէ: «Մենք էլ էինք մեղավոր, մենք` «Մեր բակ»-ով: Այդ ներկայացումը խոսակցական ժանրում էր, դրան զուգահեռ պետք է ավելի լուրջ ներկայացումներ լինեին, իսկ դա ձեռքի հետ մի բան լիներ: Սակայն ստացվեց այնպես, որ ուրիշ ներկայացումներ չեղան, և մարդիկ սկսեցին ընդօրինակել «Մեր բակ»-ից: Այո, ես իմ մեղքի բաժինն ունեմ»,- ասաց Թոխատյանը:
Նա նշեց նաև, որ շուտով կլրանա իր բեմական գործունեության 40 տարին: «Ես միշտ խաղում եմ այն, ինչ ուզում եմ, ինչն ինձ հոգեհարազատ է: Հայրս մտերիմ էր Լեոնիդ Ենգիբարյանի հետ, և նա մեծ ազդեցություն է ունեցել իմ մասնագիտության ընտրության հարցում: Ես միշտ երազել եմ ծաղրածու լինել և հույս ունեմ, որ մի օր կդառնամ»,- ասաց դերասանը: