կարևոր
2809 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-22 11:20
Քաղաքական

Հերոսի մայրն անհիմն կալանավորել  է, դա  սրբապղծություն է․ Զավեն Մկրտչյան

Մեր արդար պահանջը նորից լսելու համար մեզ հետ կապ հաստատելու որևէ փորձ չի եղել։ Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ իրենք հնչեցնում են արդար պահանջ, ցանկանում են, որ հասարակության բոլոր շերտերը լսեն ու միանան իրենց պահանջին։

«Ես գտնում եմ, որ բոլորն են պարտք կոնկրետ Գայանեին, որ հիմա նա ցավերի,  տառապանքների մեջ է, իր  որդու կյանքը զոհաբերել է հանուն բոլորիս, ըստ այդմ՝ բոլորս ենք պարտք Գայանեին։ Հերոսի մայրն անհիմն կալանավորել  է, դա  սրբապղծություն է։ Բոլոր մարդիկ, այն մարդիկ, ովքեր իրենց մեջ թասիբ, նամուս ունեն, պետք է ոտքի կանգնեն, բոլորը բարձրաձայնեն»,- ասաց նա։

Նա դիմեց մտավորականներին, գիտնականներին. «Նրանց լռությունը տարակուսելի է, անընդունելի է։ Իրենց ստեղծագործություններում ոգեշնչել են հայրենասիրություն։ Չեմ ընդունում իրենց հանդուրժողականությանն այս անարդարությանը»։