|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է համայն հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ամենեւին էական չէ՝ ինչի համար, էական չէ, թե որքան է կազմում տուգանքի գումարը, երեւույթն ինքնին տգեղ է, անընդունելի եւ վրեժխնդրություն հիշեցնող:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է»։

