Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս բարբաջանքն արտաբերել է Նիկոլ Փաշինյանը Արտաշատում սեփական կուսակցականների հետ հանդիպման ժամանակ։
Միֆ է, որ նա խնդիրներ ունի Վեհափառի կամ հոգևորական վերնախավի հետ, ինչ-որ չափով միֆ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունի Հայ Առաքելական եկեղեցու հետ։ Նիկոլ Փաշինյանն իրականում խնդիրներ ունի քրիստոնեության ու հավատքի հետ առհասարակ։
Ոչ ոք թող չկարծի, որ նա աթեիստ է։ Իրականում աթեիստները պարզապես չեն հավատում արարչագործությանը, ելակետը համարում են մատերիայի էվոլյուցիան, սակայն երբեք չեն ծաղրում հավատացյալներին՝ այն մարդկանց, որոնք աշխարհի հիմք են ընդունում Արարումը։
Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այլադավան էլ չէ, որովհետև տարբեր կրոններ դավանող մարդիկ կարող են միմյանց չընդունել, երբեմն ատել, բայց ոչ երբեք ծաղրել։
ՔՊ-ին համեմատելը Հիսուս Քրիստոսի հետ, ավելի վաղ իր անձն էր նույնականացրել Քրիստոսի հետ, կամ գիտակցված սրբապղծություն է, կամ խորը շիզոֆրենիայի դրսևորում, կամ երկուսն էլ միասին։
Ու պատահական չէ, որ նա այդ միտքը կրկնում է երկրորդ անգամ։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն տրորում է բոլոր արժեքները, ազգային, հայրենիք, հավատք․․․։ Ընդ որում նա դա անում է մշակված հետևողականությամբ։ Առաջին անգամ որևէ միտք արտաբերում է անմիտ ժպիտով, ու շատերը թյուրիմացաբար այդ միտքն ընդունում են որպես պահի տակ մոգոնված բարբաջանք, որպես հումորից զուրկ մարդու կողմից արված անհաջող կատակ։ Ու սա հենց այն թակարդն է, որի մեջ հայտնվել է ողջ ազգն ու հասարակությունը, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր այդ արտաբերանքը չի արժանացել լուրջ դիմադրության, նա սկսում է գեներացնել այդ միտքն իր անհայրենիք խմբակի կողմից, ինչն էլ ի վերջո ստանում է միս ու արյուն։ Հենց այս նուն մեթոդաբանությամբ նա հանձնեց Արցախը, հարձակվեց Արարատ լեռան, հիմնի, զինանշանի, Հայոց պատմության վրա, նույն մեթոդով հանձնեց Սյունիքի ու Վայոց Ձորի (Ջերմուկ), նույն մեթոդով է պատրաստվում հանձնել Տավուշի տարածքները։
Սակայն եթե Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է, ապա տարակուսելի է այն մարդկանց կեցվածքը, որոնք հանդուրժում, ոմանք նույնիսկ ծափահարում են այս կործանարար արտաբերումները (խոսքը նրա «քաղաքական» թիմի մասին չէ, այլ ՄԱՐԴԿԱՆՑ)։
Ցավալի է այն «կուրությունը», որը խանրագում է ոմանց տեսնել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ազգակործան պատուհաս է, կապիտուլյանտ ու դավաճան, այլև անհավատ (երանի պարզապես աթեիստ լիներ)։
Ցավալի է այն «կուրությունը», որը շատերին խանգարում է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում մենք ի վերջո կզրկվենք ոչ միայն հայրենիքից ու պետությունից, այլև մեզանից կխլեն պատմությունն ու հավատքը ու վերջնարդյունքում, երբ կորցնենք բոլոր արժեքները, կդադարենք նաև ազգ լինելուց։
Վերջում մեր «նորաթուխ արևմտամետներին», որոնք այդքան խանդավառված են տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացմամբ, մի պարզ օրինակ կարելի է բերել։ Պատկերացրեք ԱՄՆ-ում, որը իրավամբ կամ ոչ, այնուամենայնիվ համարվում է ժողովրդավարության ու խոսքի ազատության համաշխարհային էտալոն, որևէ նախագահ իրեն կամ իր քաղաքական ուժը համեմատեր ու նույնականացներ Հիսուս Քրիտսոսի հետ, ապա նրա հետագա պաշտոնավարումն ընդամենը ժամերի հարց կլիներ։
Կարեն Կարապետյան
Yerevanlive.am-ի խմբագիր