կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 10:43
Քաղաքական

Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է. Ռ. Հայրապետյան

Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է. Ռ. Հայրապետյան
Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը․
 
«Ասպրամի երդման տեքստը.
 
«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
 
Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի` երդվում եմ
հավատարիմ մնալ հորս` Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ, անմնացորդ նվիրումին առ Հայրենիք:
 
կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տվածս երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման:
 
Քանզի չկա Հայաստան` առանց Արցախ և չկա Արցախ` առանց Հայաստան:
 
Հավերժական Հայաստան լինելու է»,- գրում է նա;