|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հանցագործը կամ հանցագործները Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տունը և այնտեղից հափշտակել «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և 72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:
Shamshyna.com-ի հաղորդմամբ, կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանից Հայաստան եկած ու Արցախի պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:
Ծնողները վերանորոգում էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս: