Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախապես ՔՊ-ականները չեն իմացել․ քննարկվում էր երկուշաբթի օրը հանդիպելու հարցը։
Հանդիպման հրատապությունը թերեւս պայմանավորված է եղել երեկ Մոսկվայում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների, ինչպես նաեւ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունների փաստով եւ դրանից առաջ որոշ նախազգուշացումների անհրաժեշտությամբ։
Փաշինյանը երեկվա հանդիպմանը ներկա սակավաթիվ թիմակիցներին հորդորել է՝ առաջիկայում պարզապես չխոսել ՌԴ-ի հետ կապված թեմաներով․ ՀԱՊԿ-ից դուրս գալու, դիտորդների եւ այլնի վերաբերյալ: Ռուսաստանի մասին ո՛չ լավ, ո՛չ վատ կարծիք չհայտնել։
Բանն այն է, որ երեկ՝ առավոտ կանուխ, երբ ԱԳ նախարարը դեռ չէր հանդիպել իր պաշտոնակցի հետ, խորհրդարանում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ՌԴ էր քլնգում՝ ասելով, որ ՀՀ-ում ռուսների ներկայությունը կարող է նոր սադրանքների առիթ դառնալ, որ ռուս սահմանապահները հեռացել են սահմաններից՝ տեղը զիջելով Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ բրյուսելյան բանակցությունների մասին, բայց նոր բան չի ասել: Ի դեպ, ՔՊ-ականների սակավաթիվությունը մասամբ պայմանավորված է եղել գործուղումներով, ոմանք էլ նախապես չեն իմացել հանդիպման մասին, ԱԺ-ում չեն եղել։»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում