Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
2020-ի հունիսի 1-ի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան 2019-ի հունիսի 1-ի դրությամբ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Դա ունի շատ հետաքրքիր պատճառ: Նախ, նախորդ տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, իսկ այս տարի՝ 2213 մարդ: Համարյա 100-ով պակաս: Ո՞րն է բացատրությունը: Բացատրությունն այն է, որ պոտենցիալ քաղցկեղից մահացողների մի բավական մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ եթե կորոնավիրուսը չլիներ, կորոնավիրուսով հիվանդացած քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից:
Նույնը շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում է: Անցած տարի այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, իսկ այս տարի՝ 1062 մարդ:: Այսինքն մոտ 400-ով պակաս մարդ է մահացել: Պատճառը էլի նույնն է:
Քանի որ այս հիվանդություն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժօգնություն ստացել, քանի որ անցած տարի կարող էր ուշ դիմել, այս տարի ավելի շուտ է հոսպիտալացվել, արդյունքում բուժվել է թե կորոնավիրուսից, թե շնչառական իր հիվանդության վիճակը լավացել է: Այսինքն կորոնավիրուսի շնորհիվ մարդը իր այլ հիվանդությունից ևս բուժվել է, կամ վիճակը լավացել է:
Մոտավորապես նույն վիճակն է էնդոկրին հիվանդությունների, ավելի պակաս վարակիչ ու մակաբուծական հիվանդությունների դեպքում:
Այսինքն հունիսի 1-ի դրությամբ, մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019-ի հունիսի 1-ի դրությամբ»,-ասաց Փաշինյանը: