Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը գրառում է արել․ «Մենք հիշում ենք, պատրաստ ենք ներել, բայց երբեք չենք մոռանա»։ Խառատյանի այս գրությունը ահավոր զայրացրել է օգտատերերին. հայտնում է hraparak.am-ը։
Օգտատեր Կարեն Առուստամյան․« Հայ ժողովուրդը չի ներել, քանի որ նրանից ոչ ոք ներողություն չի խնդրել։Արա թասիբ ունեցեք , հերիք եղավ բոլ եղավ»։ :
Մարինե Վահրադյան․« Ո՞վ է ձեզ իրավունք տվել ՄԵՆՔ -ի անունից կարծիք հայտնել ....Նման հայտարարություն պատվազուրկ մարդն անգամ չէր անի , բառ չեմ գտնում բնութագրելու , նողկալի է ...»։
Հով Խաչատրյան․ «Եթե մի փոքր ինքնասիրության զգացում ունենար կջնջեր գրածը.ժողովուրդ պատկերացնո՞ւմ էք քանի միլիոն քֆուր կերավ ես տղեն»։
Կամ՝ «Որոշ մարդկանց ոչ հայկական դիմագծերին ու գլխի կառուցվածքին ուշադիր նայելով, ակնհայտ գենետիկական մանրամասներ կարելի իմանալ: Ահա այս գենի առկայությունն է, որ մղում է Խառատյանին ներել իր նախնիներին: Սրանց նախատատերը ցավոք, և ըստ ամենայնի բռնաբարության զոհ են դարձել անասնակերպ ու մինչ օրս էլ՝ արնախում թուրքին»։
Շատերը պահանջում են ազգի անունից նման հայտարարություններ չանել, ինչպես օրինակ Լիանա Գենջոյանը․
«Ներե՞լ... Իմ ու Իմ ընտանիքի անունից չխոսեք, դավաճան ապիկար:
Միշտ մտածել եմ թե ձեր պեսներին` անկախ ազգային պատկանելությունից որքա՞ն են վճարում, որ էսքան ծախու եք դառնում, հուդաներդ։
Չնայած դուք էլ սոռոսի վկաներից եք, նա էլ Հունգարիայի հրեաներին էր ֆաշիստնեին ծախում։
Ոնց քավորն ա, էնպես էլ սանիկն ա։ Ձերպեսներին իմպեսները հուդա են կոչում»։
Ռուբո Սաֆարյան․՝«Լավ կանեք էտ ''Մենք''-ը մի փոքր հստակեցնեք , որ իմանանք ով ով է, թե չէ հոգնել ենք, որ ամեն մի անսկզբունքային վիժվածք ազգի անունիցա խոսում»։
Լրագրող Հովհաննես Գալաջյան․«Պիղծ արյո՞ւնդ է մեջդ խոսում, Բելի ճուտ»:
Արսեն Խառատյանի գրառման տակ օգտատերերից մեկը տեղադրել է Ջորջ Սորոսի նկարը, իսկ ՎԵՏՕ խմբի անդամ Նարեկ Մալյանը առանձին իր էջում Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանի հետ միասին դիմել է արցախցիներին՝ գրելով․«Արցախի հանրապետության սիրելի քաղաքացիներ.
Ինչպես գիտեք օլիգարխ Սորոսից վճարվողները բոլոր հայերի անունից որոշել են 1915թ ցեղասպանության համար ներել թուրքերին, ապշեցնող է, սակայն, որ այդ թուրք ներողներից մեկը Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի որդին է”Խնդրում եմ պարզաբանեք Մասիս Մայիլյանի հետ սույն հարցը»։
Պարզվում է՝ Հայկ Մայիլյանը Խառատյանի գրառումը հավանածներից է, նրանց թվում են՝ իմքայալական պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Միքայել Զոլյանը, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, մի թուրք օգտատեր։