կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 13:19
Հասարակություն

«Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն». Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

«Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն». Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան վերջին երկու պատերազմների ընթացքում վիրավորված տղաների լուսանկարն իրենց մայրերի հետ ու գրել.

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված մեր տղաներն ամուր կանգնած են իրենց մայրերի, մեր հայրենիքի ու բոլորիս թիկունքին։

Թող ձեր ժպիտները խաղաղություն բերեն, սիրելի՛ մայրեր։ Շնորհավոր մայրության օրը։

Լուսանկարում՝ ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Պողոսյանը, 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նարեկ Համբարձումյանը, Ժորա Թորոսյանը, Նորայր Պետրոսյանը, Դավիթ Եփրիկյանը և Էդմոնդ Հովագիմյանն իրենց հերոսածին մայրերի հետ։

Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն»։