կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-31 16:14
Աշխարհ

Հունաստանը զորավարժություններ է անցկացրել՝ «թուրքական սադրանքի» ֆոնին

Հունաստանը զորավարժություններ է անցկացրել՝ «թուրքական սադրանքի» ֆոնին

Հունաստանը զորավարժություններ է անցկացրել Էվրոսում. տեղեկացնում է «Լենտա»-ն`In.gr պորտալին հղումով:

Նշվում է, որ բանակը բերվել է լիարժեք մարտական պատրաստության «թուրքական սադրանքի» պատճառով: Միևնույն ժամանակ, հունական բանակը դիտարկում է Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը:

Հստակեցվում է նաև, որ Էվրոսում վարժանքներն անցկացվել են այն բանից հետո, երբ Անկարան օգոստոսի 29-ին հայտարարություն էր տարածել, որ զորավարժություններ է անցկացնում Կիպրոսի հյուսիս-արեւմուտքում: Հենց նույն օրը Եվրամիությունը Թուրքիային սպառնացել էր պատժամիջոցներով`Արևելյան Միջերկրականում հորատման ապօրինի գործողությունների համար: Պաշտոնական Անկարայի դեմ լրացուցիչ միջոցառումները կկիրառվեն մինչեւ սեպտեմբերի 24-ը, եթե թուրքական կողմից առաջընթաց չլինի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել չմիջամտել Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող իրադարձություններին: Նախագահի խոսքով՝ Անկարան կստանա այն ամենը, ինչ իրեն հասնում է, իսկ իրենց կանգնեցնելու փորձերը սխալ կլինեն:

Հունաստանն իրենց հերթին հայտարարություն է տարածել այն մասին, որ Աթենքը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն Անկարայի հետ հակամարտությունում:

Հիշեցնենք՝ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վատթարացել են Արևելյան Միջերկրականում նավթի ու գազի հետազոտման իրավունքի վերաբերյալ պահանջների ֆոնին: Երկրները միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու, ինչպես նաև հորատման աշխատանքները վերսկսելու մեջ: