Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի կողմից հարված հասցնելու սպառնալիքի պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը սպաների մի մասին դուրս է բերել Սիրիայից։ Տեղեկությունը հայտնում է «The Wall Street Journal» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Լրատվամիջոցի տվյալներով ՝ Սիրիայում կմնան միջին օղակի սպաները, բայց նրանք, անվտանգության նկատառումներից ելնելով, կտեղափոխվեն:
«Թեհրանը նաև սկսել է անձնակազմին դուրս բերել Սիրիայի այն օբյեկտներից, որտեղ մեծ ներկայություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», - պարբերականին հայտնել են սիրիացի և իրանցի պաշտոնյաներն ու խորհրդականները:
Սիրիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները «Wall Street Journal»-ին հայտնել են, որ ԻՀՊԿ-ն և լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորումը կրճատել են իրենց բարձրաստիճան սպաների ներկայությունը Սիրիայում:
Թերթը նշում է, որ Սիրիայում իրանական օբյեկտների վրա հարձակումը Իսրայելին թույլ կտա «վրեժխնդրության հարված» հասցնել` միաժամանակ խուսափելով տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմից։ Արաբ պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ Իսրայելը նախքան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը հավանաբար կզգուշացնի արաբական երկրների իր տարածաշրջանային դաշնակիցներին:
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։