|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վերջին տասը օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ Վրաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվել են չհիմնավորված և անօրինական գործողություններ։ Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասել է «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ համասեփականատեր Հայկ Շահնազարյանը։
«ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվող բեռները Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ հետագա լաբորատոր փորձաքննության համար։ Քանի որ բեռները Վրաստանի տարածքով անցնում են որպես տարանցիկ բեռներ, նման գործողությունների համար ոչ իրավական հիմք, ոչ էլ անհրաժեշտություն չկա,- նշել է նա։
Զրուցակցի փոխանցմամբ՝ Վրաստանի պետական մարմինների կողմից իրականացված գործողությունների հետևանքով ՀՀ տնտեսվարողները կրել են ֆինանսական և այլ տեսակի վնասներ, քանի որ բեռները շուրջ 10 օր է՝ արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։
«Արտահանողները, իրենց իրավունքների պաշտպանության նպատակով, դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ստացել պատասխան, որ փոխնախարար Խոջոյանը զբաղվում է այդ հարցով։ Սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել, - հավելել էՇահնազարյանը։