կարևոր
3811 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 14:14
Քաղաքական

Անհասկանալի պատճառներով ադրբեջանցիք հայտնվել էին մեր տարածքում, այնտեղ որջ էին դրել և նոր սադրանք կազմակերպել․ Արթուր Խաչատրյան

Առաջինը համազգեստի  հետ կապված, մեկը ավելի կոկիկ է հաքնվել, մյուսը՝ ոչ այդքան, մեկը ավելի ուշադիր է, մյուսը՝ ոչ, չես կարող մեղադրել, բայց ազատ վաճառքը խիստ պարսավելի է նաև այն պատճառով, որ անհայտ է թե ով կարող է կրի։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մառախուղ, ծանր եղանակային պայմաններին ժամանակին մեջքներին խաչ էին անում, սպիտակ թևնոցներ էին կապում, այսօր դա ազգային անվտանգության խնդիր է և կարծում եմ, որ դա ընդհանրապես արգելել է պետք։ Բայց որպեսզի ունքը դզելու տեղը աչքն էլ չհանենք նաև սովետի ժամանակ կար վայենտորգ, որտեղ խիստ կանոնակարգված էր զինվորական որևէ պարագայի վաճառքը։ Այդ գաղափարը ոչնչով վատ չի նաև պետության համար լրացուցիչ եկամուտ կլինի։ Մյուսը դիզբատերի հետ կապված խնդիր է։ Եթե մարդը կամավոր ինչ-որ զանցանք  է գործում որպեսզի գնա տուգանային վաշտ, որպեսզի զինվորական ծառայություն չկրի, պետք է այդ տուգանային վաշտում այնպիսի պայմաններ անեն, որ մարդը չգնա, այլապես պետության վրա գալիս է ծախս զինվորին լրացուցիչ պահելու, այն  դեպքում, երբ  զինվորը սահմանը չի պաշտպանում։ Այդ մոտեցումը ավելի ճիշտ է, այլ ոչ տանել այնտեղ, կերակրել, հետո էլ ասել, արի մի ամիս ավել ծառայի։ Փակ քննարկման ժամանակ ավելի ազատ կկարողանանք խոսել, անհասկանալի պատճառներով ադրբեջանցիք հայտնվել էին մեր տարածքում, այնտեղ որջ էին դրել և այնտեղից կարողացել են նոր սադրանք կազմակերպել և նոր զոհերի, պատճառ դառնալ»,- ասաց նա։